Նոր ուսումնական տարվա առաջին օրը ԵՊՀ «Ռոմանագերմանական բանասիրության» ֆակուլտետի մասնաշենքի մոտից դասախոս էր առևանգվել: Այդ մասին ահազանգը հնչեցրել էին երիտասարդ դասախոսի հարազատները։ Բայց պարզվում է, որ նա իր կամքով է գնացել իր սիրելի երիտասարդի հետ։
Դասախոսն ու նրան առեւանգողները դեռ չեն հայտնաբերվել։
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ հետախուզման մասին տեղեկանալով՝ աղջիկ գրություն է ուղարկել, որ իրականում իրեն ոչ ոք չի առևանգել, իր կամքով է գնացել այդ տղայի հետ, իսկ առևանգումը եղել է ընդամենը իմիտացիա։
Հիշեցնենք, որ ԵՊՀ-ի դասախոսին փախցրած 26-ամյա Նարեկ Սարգսյանը դատված է եղել. իսկ 30-ամյա Տաթև Աբրահամյանը գնդապետի դուստր է:
Նյութի աղբյուր՝ https://www.pastinfo.am/hy/news/2017/09/29/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել