Yerkir.am-ը գրում է.

Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միություն» (ACLU) իրավապաշտպան կազմակերպության անդամները որոշել են դատի տալ ԱՄՆ նախագահի վարչակազմին՝ երկրի ղեկավար Դոնալդ Թրամփի նոր միգրացիոն հրամանագրի պատճառով, որն ընդլայնել է այն երկրների ցուցակը, որոնց քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելվում է. հայտնում է НТВ-ն:

Ըստ կազմակերպության ղեկավար Էնթոնի Ռոմերոյի` տվյալ որոշումը խտրականություն է` ազգային հատկանիշով:

Հիշեցնենք, որ ԱՄՆ ղեկավարի որոշման համաձայն՝ Լիբիայի, Իրանի, Չադի, Հյուսիսային Կորեայի, Սիրիայի, Վենեսուելայի,  Սոմալիի ու Եմենի քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելված է: Ցուցակից հանվել է Իրաքը: Թրամփը հայտարարել է, որ այդ կերպ հոգ է տանում ԱՄՆ քաղաքացիների անվտանգության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել