«Արտաշատի ընտրությունները «կռիվ» են գցել Աբրահամյանների «տանը»։ Ավագ Աբրահամյանը՝ նախկին վարչապետը, չի ցանկանում գնալ առճակատման, թեկնածու առաջադրել։ Մանավանդ՝ առջևում 2018 թվականն է, և քաղաքական ակնկալիքներ կան՝ փոխվարչապետի տեսքով։
 
Իսկ որդին՝ Արգամը, «պատվի հարց» է համարում Արտաշատում թեկնածու ունենալը։ Արդեն հայտնի է ՀՀԿ-ի թեկնածուն․ նա «Ավշարի» Գրիգորյան եղբայրների «մարդն» է, Հովհաննես Ղազարյանի (Գազի Հովոյի) սանիկ Կարեն Բենիամինյանը, որը ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավարն է նաև։ Ու թեպետ լուրեր են պտտվում, թե «Կարենն Արգամի ընկերն է և կոմպրոմիսային թեկնածու», սակայն արարատցիները հերքում են․ «Չկա նման բան»»,-գրում է թերթը։
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել