Թուրքիայում ներքին քաղաքական վերադասավորումներ, տերմինոլոգիայի փոփոխություններ են ընթանում... Ասում են՝ Էրդողանը հրովարտակ է արձակել, որ այսուհետև, երբ խոսեն այս կամ քաղաքական ուժի մասին, չնշեն իշխանամետ, ընդդիմադիր, քրդամետ, ազգայնական տերմինները: Այս կանոններով է արդեն շարժվում երկրի մեդիա դաշտի արդեն մեծ մասը: Թե սա ինչի համար էր, կարծում եմ՝ պարզ է բոլորի համար: Հենց այդ տերմինները բնակչության մեջ արդեն առաջացնում են համակրանք կամ հակակրանք տվյալ քաղաքական ուժի նկատմամբ, այստեղ կարծես թե հոգեբանական գործոնն է առաջնայինը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել