Ամեն մեկս երջանկությունը հասկանում և պատկերացնում է յուրովի։ Մեկի համար բավական է՝ շոյի շան ձագուկին, մյուսին հարկավոր են ադամանդներ։ Մեծամասնությունը վստահ է, որ չի լինի երջանիկ, մինչև չհանդիպի իրենց կյանքի ամենամեծ սիրուն, չգնի հրաշալի տուն կամ չգտնի հեղինակավոր աշխատանք։ Բայց կասկածից վեր է մի բան՝ մենք բոլորս ձգտում ենք մեկ զգացումի։ Իսկ ինչպիսի՞ն են երջանկության բաղադրիչները կենդանակերպի ամեն մի նշանի համար։ Եկեք տեսնենք։

Խոյ

Խոյին երջանկության համար հարկավոր է անընդհատ ինչ-որ բանի հասնել՝ բարելավել մարզումների արդյունքները կամ ստանալ նոր պաշտոն։ Այդ ճանապարհին նա բախվում է բազմաթիվ խոչընդոտների և հաճույքով ընդունում է մարտահրավերը, որովհետև որքան շատ դժվարություն իր ճանապարհին, այնքան նշանակալից և ազդեցիկ կլինի հասածի արդյունքը։

Ցուլ

Ցլին երջանկության համար հարկավոր է ռոմանտիկա և ուշադրություն՝ լինի դա վաղ առավոտյան նամակ սիրելիից, կամ փոքրիկ մի նվեր։ Կարևորը՝ հոգով լինի։ Երես տվեք Ցլին ընթրիքի պատրաստմամբ կամ մերսմամբ, և դա նրան շատ ավելի երջանիկ կդարձնի, քան այցելություն ռեստորան կամ ինչ-որ երեկույթի։

Երկվորյակ

Երկվորյակները չեն սիրում միայնություն։ Այնպես որ, երջանկության համար նրանց հարկավոր է լինել մարդկանց շրջապատում, նույնիսկ քիչ ծանոթ։ Նրանց դուր է գալիս աշխարհ դուրս գալ, ծանոթանալ նոր շրջապատի հետ և լինել իրադարձության կենտրոնում։ Յուրաքանչյուր այդպիսի իրավիճակում նրանք իրենց հարմարավետ և երջանիկ են զգում։

Խեցգետին

Այն ամենը, ինչ հարկավոր է Խեցգետնին երջանկության համար, լինել սիրելիների, մտերիմների և ընկերների շրջապատում։ Նրանց սիրտը ջերմացնում է միտքը, որ մարդիկ մի կողմ են թողնում իրենց գործերը և գալիս են շփվելու հենց իրենց հետ։ Քանի դեռ նրանց սիրելիները իրենց կողքին են, Խեցգետինները իրենց զգում են անհոգ երջանիկ։

Առյուծ

Առյուծները սիրում են լինել զբաղված և վատ են իրենց զգում անգործությունից։ Նրանք լցնում են իրենց կյանքը իրադարձություններով, մարդկանցով և վախենում են ուղղակի ծախսել ժամանակը, որը կարելի է օգտագործել կյանքի բարելավման համար։ Առյուծի պահանջմունքն է՝ անընդհատ անել որևէ արժեքավոր և կարևոր բան։

Կույս

Նրանք սիրում են կենտրոնանալ դետալների վրա և աշխատել բարդ և խճճված ծրագրերի վրա։ Կույսերը երջանիկ են ներդնել իրենց ջանքերը ընդհանուր գործում և իմանալ որևէ նոր բան։ Ուզո՞ւմ եք տեսնել երջանիկ ժպիտ նրա դեմքին, սովորեցրեք Կույսին որևէ բան, ինչ նա նախկինում չի իմացել։

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել