Life.tert.am-ը գրում է.

Առավոտյան  ուղիղ եթերից մեզ բարի լույս և լավ օր մաղթող մարդկանցից է հաղորդավար և դերասան Մհեր Խաչատրյանը, ով տեսակով գիշերային, գործի բնույթով` առավոտյան մարդ է: Tert.am Life–ի զրուցակիցն այս անգամ Մհերն է: 

-Գրեթե ամեն առավոտ հեռուստադիտողին ասումեք` բարի լույս, իսկ ո՞վ է Ձեզ առաջինը ասում բարիլույս, ինչպե՞ս է սկսվում Ձեր առավոտը:

-Ինձ ամեն առավոտ բարի լույս է ասում այդ պահին արթուն տանեցիներիցս մեկը, իսկ օրս սկսվում է ցնցուղով, սուրճով ու երաժշտությամբ: Առավոտյան լսում եմ հիմնականում հիփ-հոփ՝ Biggie, Wu Tang Clan, Kanye West, JAY-Z և այլն... Իսկ ինչու հիփ-հոփ, որովհետև լավ էներգիա է տալիս եթերի համար: Առավոտյան ծրագիր վարելով հանդերձ՝  ես տեսակով գիշերային մարդ եմ: 

- Լինելով երաժշտասեր ՝ վերջերս փորձում եք բացահայտել տարբեր ոլորտի հետաքրքրի մարդկանց սիրելի 5 երգը, իսկ ինչպիսի՞ն կլինի Ձեր թոփ 5-ը:

 -Բարդ հարց է իրականում: Մտածել եմ, բայց այդպես էլ չեմ կարողացել հստակորեն առանձնացնել 5 երգ: Եթե մի օր նման հաղորդման հյուր լինեմ, գուցե և առանձնացնեմ իմ թոփ 5 երգերը:

- Ի սկզբանե, մարդիկ Ձեզ ճանաչեցին հումորային նախագծից, այնուամենայնիվ, շատհաճախ մելանխոլիկ մարդու տպավորություն եք թողնում, ինչո՞վ է սա պայմանավորված: 

-Չգիտեմ, երևի դեմքիս արտահայտությունից, որը ծնված օրվանից, գրեթե, չի փոխվել: Մեկ-մեկ այդ պատճառով մարդիկ ինձ սխալ են հասկանում: Երբեմն, ավելի կոպիտ կամ տխուր եմ թվում, քան իրականում կամ: 

-Իսկ առօրյայում հումորով ու կատակասե՞ր եք, ո՞ր դեպքում կարող եք կոպիտ մարդ լինել:

- Ոչ միշտ, բայց փորձում եմ լինել հումորով: Ժամանակ առ ժամանակ լինում եմ նաև կոպիտ, երբ լինում են անտակտ կամ անձնական տարածք են ներխուժում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել