Panorama.am-ը գրում է.

«Մոսկովսկի կոմսոմոլեց» կայքում հրապարակվել է լրագրող Սեման Միխայլովի հոդվածը Հայաստանի մասին:

«Ինքնաթիռը թռչում էր Կովկաս, իսկ ես այդ ընթացքում փորձում էի գուշակել «դարի հանելուկը: Ինչո՞ւ է Վրաստանը, երկիրը, որի հետ Ռոսաստանը պատերազմել է և որի հետ մինչ հիմա չունի դիվանագիտական հարաբերությունները, ՌԴ քաղաքացիների համար ավելի ժամանակակից և հայտնի զբոսաշրջային ուղղություն: Եվ ինչո՞ւ Հայաստանը, ոչ պակաս գեղեցիկ, քան հարևան երկիրը, որը  նաև Մոսկվայի քաղաքական դաշնակիցն է, մեր զբոսաշրջիկների համար մնում է հիմնականում չբացահայտված տարածք:  Հայաստան հնգօրյա այցից հետո ինձ մոտ այն տպավորությունն է, որ ես վերջապես գտել եմ պատասխանը: Բանը նրանում է, որ մենք շատ լավ գիտենք, միաժամանակ ընդհանրապես չգիտենք Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է հեղինակը:

Նա նշել է, որ տեղյակ են 1988 թվականի սարսափելի երկրաշարժի մասին, տեղյակ են Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության մասին, տեղյակ են, որ Հայաստանը սարսափելի տնտեսական ճգնաժամի մեջ է եղել և մինչև հիմա գտնվում է տրանսպորտային մասնակի շրջափակման մեջ.
«Բայց մենք չգիտենք մեկ այլ Հայաստանը: Մենք  չենք ճանաչում Հայաստանը իր գեղեցիկ բնությամբ, հնագույն հուշարձաններով: Մենք չենք ճանաչում այն Հայաստանը, որտեղ ռուսների նկատմամբ հատուկ վերաբերմունք կա»:

Այնուհետև հեղինակը հոդվածում պատմել է Երևանի մասին՝ նշելով որպես աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, ներկայացրել է Երևանի ճարտարապետությունը:  Հեղինակը տպավորված է երևանյան մթնոլորտով: Նշել է, որ թեև բացարձակ անվտանգ որևէ տեղ չի լինում, բայց, ինչպես ասել են տեղի բնակիչները, նաև կանայք, երեխաները, Երևանի փողոցներով քայլելն ցերեկվա և գիշերվա ցանկացած  ժամին, անվտանգ է: Նա այցելել է Հայաստանի Ազգային պատկերասրահ,  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել