Asekose.am-ը գրում է.

Այսօր մամուլում հայտնվել է մի հրապարակում, ըստ որի՝ «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» հիմնադրամը, վրդովված այդ հանգամանքից, որ սեպտեմբերի 24-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց «Միսս Արմենիա-2017» մրցույթը՝չնայած  դատական գործընթացին և դատարանի ու ԴԱՀԿ-ի կողմից «Միսս Հայաստան», «Միսս Արմենիա» ապրանքային նշանները ցանկացած ձևով օգտագործելն արգելելուն, հաղորդում է ներկայացրել ապրանքային նշանի ապօրինի օգտագործման, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջը չկատարելու համար։

Այս առիթով, Asekose.am-ը կապ հաստատեց «Միսս Արմենիա 2017» մրցույթի ղեկավար Գոհար Հարությունյանի հետ, ով պարզաբանեց.

«Սա իմ անձնական դատական պրոցեսը չէ, սա հիմնադրամինն է, որի տնօրենին է ուղղված դատական գործը: Արդեն հոգնել եմ այս ամեն ինչից, ինքս մեծ աշխատանք եմ կատարել՝ փորձելով վերականգնել մրցույթը»,- ասաց Գոհար Հարությունյանը՝ հավելելով.

«Չեմ հասկանում՝ ինչո՞ւ պետք է ես պատասխան տամ այս ամեն ինչի համար, ինչո՞ւ պետք է ես պատասխանեմ լրատվամիջոցների բոլոր հարցադրումներին, չէ՞ որ կա հիմնադրամի տնօրենը՝ Կարեն Արիստակեսյանը, ով ամեն ինչի տակ ստորագրում է, ես ընդամենը մրցույթի նախագահն եմ»:

Գոհար Հարությունյանի խոսքով՝ այս պահին Կարեն Արիստակեսյանը խուսափում է որևէ պատասխանատվությունից.

«Նա պաշտոնյա է, «Սարդարապատ» թանգարանի տնօրենն է, Մշակույթի նախկին փոխնախարարն է, նրա անունը բացարձակ ոչ մի տեղ չի շոշափվում, փոխարենն անընդհատ իմ անունն է շոշափվում: Ոչ մի տեղ չի գրվում, որ Կարեն Արիստակեսյանն առհասարակ իրավունք չունի հասարակական գործունեություն ծավալելու»,- նկատեց «Միսս Արմենիա 2017» մրցույթի ղեկավար Գոհար Հարությունյանը:

Վերջինս անդրադարձավ նաև մամուլում շոշափվող այն տեղեկությանը, որ ապրանքային նշանի ապօրինի օգտագործումը, եթե այդ արարքը խոշոր վնաս է պատճառել, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել