«iPhone X-ում դեմքի ճանաչման գործառույթը կարող է ճիշտ չաշխատել, եթե սարքից օգտվեն երեխաները»,- ասվում է Apple-ի կայքում։

Նույնականացման համակարգը կարող է շփոթել հեռախոսի տիրոջը, եթե նա 13-ից ցածր տարիքի է։ Դա կապված է այն բանի հետ, որ երեխաների մոտ դեռևս բավարար կերպով ձևավորված չեն դիմագծերը։

Սխալ ապակոդավորման ռիսկը բարձր է, եթե սարքի տերն ունի երկվորյակ քույր կամ եղբայր։ Նման դեպքերում ընկերությունը խորհուրդ է տալիս օգտվել սովորական PIN կոդից կամ գաղտնաբառից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել