Ռուսաստանում Այվազովսկու գողացված «Ծովը» նկարը հայտնաբերվել է շվեյցարական աճուրդում և հանվել Koller աճուրդի տան վաճառքից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։

Նկարը գողացվել էր 1976 թվականին, «Դմիտրովսկի կրեմլ» թանգարանից։

ՆԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Ինտերպոլի շրջանակում շվեյցարացի գործընկերների հետ փոխգործակցության արդյունքում ավելի քան 1 միլիոն դոլար գնահատվող նկարը հանվել է աճուրդային վաճառքից։ Ներկայումս աշխատանքներ են տարվում նկարը Ռուսաստան վերադարձնելու ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել