Ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի լուսանկարները զարդարել են Vogue Mexico ամսագրի հոկտեմբերյան համարի շապիկը։

Պարբերականի էջերում հրապարակվել են Քարդաշյանի՝ Vogue Mexico-ի համար հատուկ ֆոտոսեսիայի լուսանկարները։

«Ամսագրի վաճառքի ողջ հասույթը կուղղվի Մեքսիկայում երկրաշարժից տուժածների օգնությանը»,- հայտնել է Քիմ Քարդաշյանը։

7.1 մագնիտուդով երկրաշարժը ցնցել էր Մեքսիկան սեպտեմբերի 19-ին։ Էպիկենտրոն է դարձել երկրի հարավը։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 344 մարդ, ավերվել են դպրոցներ, եկեղեցիներ և մի քանի տասնյակ բնակելի տներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել