Yerkir.am-ը գրում է.

Ադրբեջանցի հայտնի գործարար Թելման Իսմայիլովի ընտանիքի գործունեության մասին քրեական գործում զոհեր են ավելացել: Քննիչները ստուգում են ընտանիքի անդամների ներգրավվածությունը «Լյուբերեցկայա» կազմակերպված հանցավոր խմբավորման «հեղինակությունների» սպանությանը. հայտնում է Росбалт-ը:

Իրավապահ մարմիններում աղբյուրը պարբերականին հայտնել է, որ գործը նոր ընթացք է ստացել այն բանից հետո, երբ քննության հետ սկսել է համագործակցել գործարար Սերգեյ Գավրյուշինը: Նա 15 տարի եղել է Ռաֆիկ Իսմայիլովի օգնականը, հաճախ կատարել է Թելման Իսմայլովի հրահանգները:

Քննիչների տվյալներով՝ երբ 2009 թվականին փակվեց «Չերկիզովսկի» շուկան՝ Իսմայիլովների եկամտի հիմնական աղբյուրը, ընտանիքի անդամները սկսեցին տարածքով խոշոր այլ օբյեկտներ որոնել`առևտուրը տեղափոխելու համար: Մասնավորապես՝ նրանց դուր է եկել «Աբրամցևո» շուկան:Այն, սակայն, գտնվում էր «Լյուբերեցկայա» խմբավորման հեղինակությունների և նրանց հետ կապ ունեցող գործարարների հսկողության տակ:

Իսը քննիչների` սկզբնական շրջանում նրանք համագործակցել են հանցագործների հետ, սակայն հետո նրանց միջև կոնֆլիկտներ են ծագել շահույթը կիսելու հարցում: Այդ վեճերը շարունակվել են անգամ շուկայի փակվելուց հետո: Միաժամանակ սկսվել են  «Լյուբերեցկայա» խմբավորման առաջնորդների սպանությունները Քննիչները, այդ թվում նաև վկաների ցուցմունքների հիման վրա, հիմքեր ունեն կասկածելու, որ հարձակումների հետևում կանգնած էին հենց Իսմայիլովները:

Նշվում է, որ ներկայումս քրեական գործը հետաքննվում է հինգ հոդվածով` հանցավոր միության կազմակերպում, սպանություն, զենքի անօրինական պահում, բանկային անօրինական գործունեություն և հրդեհելու հոդվածով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել