Ամերիկյան SpaceX ընկերությունը մտադիր է Մարսի գաղութացման ծրագիրը սկսել 2022 թվականին։ Այս մասին հայտարարել է ընկերության հիմնադիր և ղեկավար Իլոն Մասկը՝ ելույթ ունենալով ավստրալական Ադելաիդա քաղաքում անցկացվող Միջազգային տիեզերական կոնգրեսում։

Նրա խոսքով՝ դրա համար կստեղծվի նոր հրթիռակիր։ BFR-ը կունենա 106 մետր բարձրություն, 9 մետր տրամագիծ։ Այն կկարողանա տիեզերք դուրս բերել միջմոլորակային տիեզերանավ, որում աստղագնացների համար կլինեն 40 խցեր՝ յուրաքանչյուրը նախատեսված 2-3 հոգու համար։

BFR հրթիռակրի գլխավոր առանձնահատկությունը կդառնա դրա բազմակի օգտագործման հնարավորությունը։ Մասկը նշել է, որ իրենք դրա կառուցումը կսկսեն 6-9 ամսից և վստահ են, որ 5 տարում կկարողանան կառուցել համակարգը, որը 2022 թվականին թռիչքներ կիրականացնի բեռներով, իսկ 2024 թվականից՝ արդեն աստղագնացներով։

Մասկը հայտարարել է նաև, որ իր նոր տիեզերանավը կկարողանա կարճ ժամանակում ուղևորներին տեղափոխել մոլորակի մի կետից մյուսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել