Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է` ինչ սպասումներ ունի Կրեմլը հոկտեմբերի սկզբին նախատեսված` Սաուդյան Արաբիայի թագավորի այցից. հայտնում է РИА Новости-ն:

«Մեր գլխավոր հույսն այն է, որ այդ այցը նոր հզոր խթան կլինի երկկողմ հարաբերությունների զարգացման համար, քանի որ մեր հարաբերությունների համար ներուժը շատ ավելին է, քան դե ֆակտո իրավիճակը, և մենք ցանկանում եմ ամեն կերպ զարգացնել մեր երկխոսությունը»,- ասել է նա:

Պեսկովի խոսքով` Սաուդյան Արաբիան երկիր է, որը կարևոր դեր է խաղում միջարաբական գործերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել