Life.panorama.am-ը գրում է.

The Talks-ի զրուցակիցը դիզայներ, ռեժիսոր Թոմ Ֆորդն է.

-Միջին տարիքի կրիզիս ունեցե՞լ եք:

-Այո, Gucci նորաձևության տնից հեռանալն ինձ համար սթրես էր (նախկինում նա նշված նորաձևության տան դիզայներն էր, հետո հիմնեց սեփական՝ Tom Ford նորաձևության տունը), դժվար էր, քանի որ ես 15 տարի սիրտ ու հոգի էր դրել այդ գործի մեջ: Ես սկսեցի շատ քիչ խոսել ու շփվել մարդկանց հետ, սկսեցի շատ խմել Լոնդոնում ապրելու ժամանակ, դե դա հեշտ զբաղմունք է: Անկումային շրջաններ բոլորի մոտ են լինում, մեկի մոտ 18 տարեկանում մեկի մոտ՝ 17-ում:

-Ինչպես երևում է, երբ կյանքում ամեն ինչ ունես, ավելի հեշտ է ինքդ քեզ կորցնելը:

Միևնույն ժամանակ երբ ամեն ինչ ունես, հասկանում ես, որ դրանք ամեևին կարևոր չեն: 

-Ինչպես կբնորոշեք Ձեր ներկա իրավիճակը:

-Ես ոչ մի բանի պակաս չունեմ: Ես մեծացել եմ Նյու Մեքսիկոյում, այժմ ինձ համար ամենալավ տեղն իմ վիլլան է բնության գրկում, որտեղ կարող եմ հիանալ բնությամբ ու լսես լռությունը: Եթե ես կյանքում ամեն ինչ կորցնեմ, կկարողանամ պարզ բաներով երջանիկ լինել:

Երջանկությունը մտքում է, դա կապված չէ նոր մեքենա, նոր կոշիկ, նոր տուն, ընկերուհի ձեռք բերելու հետ:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել