Կարծես մենք ժամանակից առաջ ենք ընկնում ու հարցադրումն ենք անում ինքներս մեզ, որոնց դրական և բացասկան պատասխանները մեզ համար այս պահին բարենպաստ չեն լինելու: Քրդստանի անկախության հանրաքվեից հետո բոլորիս տանջում է մեկ հարց՝ Հայաստանը արդյո՞ք կճանաչի Քրդստանի անկախությունը: Բայց մինչև այդ հարցին գալը, նախ պետք է մենք փաստենք, որ Քրդստանը նման հարցով դեռևս հայտարարությամբ հանդես չի եկել, չի դիմել աշխարհին, որ ճանաչեն Քրդստանի անկախությունը: Ավելին, պաշտոնական Էրբիլը դեռ նոր-նոր պատրասվում է դիմել աշխարհին անկախության հանրաքվեի արդյունքները ճանաչելու համար: Իսկ այս դեպքում , բոլոր այն երկրները, որտեղից այս անկախության հանրաքվեին եղել են դիտորդական խմբեր, առավել ևս բոլոր այն երկրները, որոնք ունեն հյուպատոսություններ և հետևել են անկախության հանրաքվեին, ապա պարտովոր են ճանաչել կամ չճանաչել անկախության հանրաքվեի արդյունքները: Իսկ չճանաչելը պետք է լինի, ոչ թե Բաղդադին հաճոյանալու համար, այլ այն հիմնավորմամբ, որ անկախության հանրաքվեն անցել է այս կամ այն լուրջ խախտումով, իրավունքների ոտնահարմամբ և այլն: Այսինքն այստեղ արդյունքների ճանաչման խնդիրը դուրս է քաղաքական դաշտից, բայց միևնույն ժամանակ ուղիղ կապ ունի Քրդստանի հետագա քաղաքական քայլի հետ: Անկախության ճանաչման խնդիր դրված չէ այս պահին Էրբիլի կողմից, անկախության հանրաքվեի արդյունքները ճանաչելու կամ ընդունելու խնդիր կա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել