Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները մոտ երկու ժամ զրուցել են փակ դռների հետևում Անկարայում` կառավարական նստավայրում, ինչից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատմել է, որ ռուս գործընկերոջը հրավիրել է մասնակցելու 2018-ին անցկացվելիք Տնտեսական համագործակցության համաժողովին: Այսպիսով` Ռեջեփ Էրդողանը փաստացիորեն հասկացրել է, որ չի կասկածում, որ Պուտինը կվերընտրվի չորրորդ ժամկետով՝ չնայած նա առաջադրվելու վերաբերյալ իր որոշման մասին դեռ չի հայտարարել. գրում է Газета.ру-ն:

Էրդողանը ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Պուտինը կմասնակցի 2018 թվականին Ռուսաստանի և Թուրքիայի միջև տնտեսական համագործակցության խորհրդի նիստին: «Սովորաբար, խորհրդի նիստը տեղի է ունենում մայիսին: Հաշվի առնելով այն, որ Ռուսաստանի նախագահական ընտրությունները պետք է կայանան մարտից ոչ ուշ, դա կարող է նշանակել, որ Էրդողանը չի կասկածում, որ Պուտինը առաջադրվելու դեպքում 2018-ի մարտին կընտրվի նախագահ»,- գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել