«Պետեկամուտների կոմիտեն շարունակում է հսկիչ գներ կիրառելու և ներկրողների ներկայացրած հաշիվ-ապրանքագները չընդունելու իր գործելաոճը։  «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գործարարներից մեկը, ում անունը առայժմ չենք հայտնում, ԵՏՄ երկրներից  ներկրված իր ավիաբեռը տևական ժամանակ է, ինչ չի կարողանում մաքսազերծել, քանի որ ՊԵԿ-ը նրանից պահանջում է կա՛մ ավելի բարձր  գնով հաշիվ-ապրանքագիր  ներկայացնել, կա՛մ սպառնում է կիրառել իր հսկիչ գինը՝ բնականաբար, ավելի բարձր, որպեսզի հնարավորինս շատ մաքսատուրք պոկի։
 
«Ինչպես հայտնի է, մաքսազերծման  դեպքում  ներկրողները գործ են ունենում բեռնափոխադրող-կարգոների հետ, որոնց աշխատանքն իր ձեռքում է կենտրոնացրել ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը՝ «Գազպրոմ-Արմենիայի» նախկին  գլխավոր հաշվապահ Արմեն Ունանյանի  միջոցով, որին իր հետ այդ համակարգ  է տեղափոխել։  Իսկ տվյալ ավիաբեռի մաքսազերծումը ոչ միայն ուշացնում են, այլև ներկրող գործարարին հետապնդում են քննչական ծառայությունների միջոցով»,-գրում է թերթը։
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել