«Որոշ աղբյուրների տեղեկացմամբ` տավարի մսի ներկա և սպասվող թանկացումները` մինչև 5 հազար դրամ, պայմանավորված են ոչ միայն երաշտով՝ խոտի-անասնակերի քչությամբ, այլև մեգա-մագնատ Սամվել Ալեքսանյանի` տավարի մսի «արտահանմամբ» դեպի անկախության գործընթացի մեջ մխրճված Իրաքյան Քրդստան:
 
Այն, որ Ալեքսանյանը Քրդստանի հետ «ջերմ» կապերի մեջ է (Ապարանի գյուղերում է ապրում հայաստանյան քրդերի մեծ մասը) և տարին մի քանի անգամ այցելում է անկախացող Քրդստան (մի քանի տարի առաջ սպիրտի` օղու արտադրություն է դրել և օղի է վաճառում), գաղտնիք չէ:
 
Բայց ոգելից խմիչքը և խոզի միսը Քրդստանում կիրառելի չեն, Լիմինդրովիչն անցել է տավարի մսի արտահանմանը` «նպաստելով» Քրդստանի ֆինանսատնտեսական անկախությանը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել