• Տարվա ո՞ր եղանակն է պատկերված նկարում: Վաղ գարո՞ւն է պատկերված, թե՞ ուշ աշուն։
  • Այս գետը նավարկելի՞ է:
  • Ո՞ր ուղությամբ է հոսում գետը՝ հյուսի՞ս, հարա՞վ, արևե՞լք, թե՞ արևմուտք:
  • Ափի մոտ խո՞րն է գետը, որտեղ կանգ է առել նավակը:
  • Մոտակայքում կա՞ կամուրջ՝ գետի վրայով:
  • Երկաթուղին այստեղից հեռո՞ւ է գտնվում։
  • Կռունկները հյուսի՞ս են թռչում, թե՞ հարավ։
  • Օրվա ի՞նչ ժամանակ է պատկերված այս նկարում:

 Պատասխաններ

  • Նայելով նկարին՝ մենք տեսնում ենք ափի մյուս կողմում, որ տրակտորները սերմնացան են անում: Ինչպես հայտնի է, դա անում են գարնանն ու աշնանը: Աշնանացանի ժամանակ ծառերի վրա դեռ տերևներ լինում են, իսկ նկարում ծառերի վրա տերևներ չկան, հետևաբար վաղ գարուն է:
  • Գետի մեջ մենք տեսնում ենք խարիսխավոր լողաններ (բակեն), որոնք լինում են միայն նավարկելի գետերում:
  • Նայելով խութանշանի կողքերով առաջացած ալիքին՝ կարող ենք եզրակացնել, որ գետը հոսում է հյուսիսից հարավ: Հիշենք, որ հյուսիսն ու հարավը մենք հասկացել էինք թռչունների օգնությամբ:
  • Նայելով ձկնորս տղային՝ կարող ենք նկատել, թե ինչ երկար է ուռկանի թելը: Դա նշանակում է, որ գետի այդ ափը բավականին խորն է:
  • Իջվածքը դեպի գետը և փայտե կամրջակը վկայում են այն մասին, որ ափի մյուս կողմ հասնելու համար մոտակայքում, բացի նավակից, ուրիշ միջոց չկա:
  • Նավակին է մոտենում երկաթգծերի աշխատակիցը՝ կայանի լապտերը ձեռքին: Դա նշանակում է, որ մոտակայքում երկաթգծեր կան:
  • Գարնանը կռունկները թռչում են հարավից հյուսիս:
  • Մարդկանց ստվերները ցույց են տալիս, որ արևը հարավ-արևելքում է: Գարնանն արևն այդ դիրքում լինում է առավոտյան ժամը 8-ից 10-ը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել