Սոցիոլոգները հարցում են արել Հայաստանում՝ ԵՄ և ԵԱՏՄ կողմնակիցների հաշվարկ անելու համար:

2017-ին նվազել է ԵՄ-ի կողմնակիցների թիվը` 41 տոկոսից դառնալով 33, ԵԱՏՄ-ի կողմնակիցների թիվը աճել է՝ 25 տոկոսից դառնալով 32:

Արևմտյան ուղղվածության ԶԼՄ-ները աղաղակում են, թե ԵՄ կողմնակիցների թիվը Հայաստանում ավելացել է՝ մատնանշելով փաստը, որ ԵՄ-ի կողմնակիցները, հարցումների արդյունքներով, կազմել են 33%, իսկ ԵԱՏՄ-ինը՝ 32%:

Ռուսական ուղղվածության լրատվամիջոցները գրում են՝ Հայաստանում ավելացել է ԵԱՏՄ կողմնակիցների քանակը՝ նախորդ տարվա 25%-ից հասնելով 32%-ի:

Իրականության տարբեր բացատրություններ՝ բաժակը կիսով չափ լիքն է, թե դատարկ սկզբունքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել