Operativ.am-ը գրում է․

«Playboy» ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները կտակել է թաղել իրեն ամսագրի ամենահայտնի և սիրված մոդել Մերիլին Մոնրոյի կողքին: Այս մասին հայտնում է Life.ru-ն:

Նշվում է, որ գերեզմանոցը գտնվում է Լոս Անջելեսում: Metro-ի տվյալներով՝ Հեֆները Մոնրոյի կողքին կարողացել է տեղ գնել դեռևս 1992 թ.-ին՝ 75 հազար դոլարով:

Հատկանշական է, որ 2009 թ.-ին դերասանուհու հանդիպակաց գերեզմանը աճուրդի ժամանակ վաճառվել է 4.6 միլիոն դոլարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել