Panorama.am-ը գրում է.

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից Թուրքիային վերջնաժամկետ ներկայացնելուց հետո կարելի էր սպասել, որ այդ երկիրը ոչ ադեկվատ կերպով կարձագանքի։ Այսինքն՝ կստեղծի մի իրավիճակ, ուր կսրի քաղաքական դիսկուրսը, և  դա իրեն հնարավորություն կտա պարզ ճակատով դուրս գալ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու գործընթացից՝ ի վերջո տապալելով այդ գործընթացը և արձանագրությունները չվավերացնելով։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլիի այն հայտարարությանը, թե «Արցախն ադրբեջանական հող է, և այն պետք է ազատագրել Հայաստանի օկուպացիայից»։

«Իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն է և նրան սատարում է ոչ միայն քաղաքական հայտարարություններով, այլև աջակցություն է ցուցաբերում տնտեսական և ռազմական ոլորտներում։ Բայց Արցախյան հակամարտության կարգավորմանը նման կերպով միջամտելու հնարավորություն Թուրքիան չունի։ ՀՀ արտգործնախարարության արագ արձագանքը հենց սրանով էր պայմանավորված։

Մենք միանգամից ցույց ենք տալիս, որ Թուրքիան Հարավային Կովկասում հայտարարություններ անելու և միջամտելու առիթ և հնարավորություն չունի։ Մենք միանգամից ցույց ենք տալիս, որ այն ձևաչափը, որտեղ քննարկվում է ղարաբաղյան հիմնախնդիրը և բուն քննարկումները որևէ առնչություն չունեն Թուրքիայի պաշտպանության նախարարի կողմից հնչեցված հայտարարությունների հետ»,- նշեց մեր զրուցակիցը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել