Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14:51-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի «Արդշինբանկ» ՓԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C» մակնիշի 35 MQ 611 (վարորդ՝ 1985 թ. ծնված Հ. Տ.) և «Ford» մակնիշի 35 TU 878 (վարորդ՝ 1964 թ. ծնված Ա. Խ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

«Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աստղիկ ԲԿ:

Փրկարարները փակել են գազի բալոնների փականները և հոսանքազրկել ավտոմեքենաները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել