Panorama.am-ը գրում է.

Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վալերի Գերգիևը նախատեսում է ստեղծագործական ծրագրեր  իրականացնել ամբողջ  Մեծ Կովկասում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ասուլիսում  հայտարարել է նա:

«Հիմա խոսքը գնում է այն մասին, որ Մեծ Կովկասի ամբողջ տարածաշրջանը նորից իր համար գտնի հին կապերը: Այդ իսկ պատճառով և Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, և Հարավային Օսիան, Աբխազիան և Հյուսիսային Կովկասի բոլոր հանրապետությունները, Ռոստովի մարզը, Կրասնոդարի երկրամասը, Կալմիկիան և առանձին մեծ քաղաքները, ինչպիսին են Սոչին, Կրասնոդարը, բոլորը մտնում են նախատեսված ստեղծագործական ծրագրերում»,- ասել է Գերգիևը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել