168.am-ը գրում է.

Amadeus Altea տիպի ծրագրային ապահովման հետ կապված խնդիրը, ծրագիր, որը նախատեսված է օդանավակայաններում գրանցման ընթացակարգի համար, մեծ հերթերի պատճառ է դարձել ամբողջ աշխարհի բազմաթիվ օդանավակայաններում: Այդ մասին  հայտնել է The Daily Telegraph բրիտանական հրատարակությունը։

Ճանապարհորդները գրանցման կանգնակների մոտ ծագած խնդիրների մասին հայտնել են Լոնդոնի «Հաթվիք» օդանավակայանում, Փարիզի «Շառլ դե Գոլ» օդանավակայանում, Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգանի անվան ազգային օդանավակայանում, Սինգապուրի «Չանգի» օդանավակայանում, ինչպես նաեւ Յոհաննեսբուրգի, Ցյուրիխի եւ Մելբուռնի օդանավակայաններում:

Միեւնույն ժամանակ «Հաթվիք» օդանավակայանի ղեկավարության ներկայացուցիչները նշել են, որ խափանումը չի ազդել թռիչքների չվացուցակի վրա:

Թերթը հիշեցնում է, որ Amadeus Altea-ն օգտագործվում է աշխարհի մեծ թվով օդանավակայանների կողմից, ընդ որում՝ ինչպես անմիջականորեն օդանավակայաններում, այնպես էլ չվերթերին Համացանցի միջոցով գրանցվելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել