Քարդաշյան-Ջեններ կլանում եռակի համալրում է սպասվում։ 20-ամյա Քայլին գտնվում է հղիության 5-րդ ամսում, Քիմի երեխային կրում է փոխնակ մայրը, իսկ երրորդ հղին, ինչպես պարզվում է, 33-ամյա Քլոե Քարդաշյանն է։ Այս մասին հայտնում է Us magazine-ը։

Ռեալիթի շոուի աստղը երեխայի է սպասում 26-ամյա բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնից, որի հետ հարաբերությունների մեջ է արդեն մեկ տարի։

Քլոեն ռեալիթի շոուի ժամանակ կատակել է՝ ասելով, որ Տրիստանն իրենից երեխաների բասկետբոլային թիմ է ուզում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել