Իտալուհի Լաուրա Մեսին որոշել է ամուսնանալ ինքն իր հետ և այդ առիթով 70 հյուրի համար շքեղ հարսանիք կազմակերպել։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Հարսնացուի հագին ճերմակ զգեստ է եղել, սեղանին՝ եռահարկ հարսանեկան տորթ։ Այդ ամենն իսկական հարսանիք է հիշեցրել, միայն թե առանց փեսայի։

«Ես խիստ համոզված եմ նրանում, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է նախ ինքն իրեն սիրի։ Կախարդական հեքիաթը հնարավոր է նաև առանց արքայազնի»,- ասել է 40-ամյա Լաուրան, ով աշխատում է որպես ֆիթնես-մարզիչ։

Լաուրայի «ամուսնությունն» իրավական ուժ չունի, սակայն նրա քայլն ընկած է նոր միտման հիմքում, որը դիտվում է աշխարհի երկրներում և որը ստացել է «սոլոգամիա» անվանումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել