Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի զրուցակիցն է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասանուհի Միլենա Ավանեսյանն, ում այս շրջանում տեսնում ենք Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հոսանքին հակառակ» ֆիլմաշարում:

-   Միլենա, նախ կխնդրեմ պատմել, թե «Հոսանքին հակառակ» հեռուստաֆիլմում ինչպե՞սկայացավ Ձեր ու Մհեր Մկրտչյանի համագործակցությունը:

-   «Կյանք ու կռիվ» ֆիլմերից հետո շատ դերասանների համար մեծ ձեռքբերում կլիներ աշխատել Մհեր Մկրտչյանի հետ, եւ ես էլ բացառություն չէի: Ցանկությունս մեծ էր, բայց չէի ակնկալում, որ հնարավորություն կընձեռնվեր: Հետո ամեն ինչ շատ արագ ստացվեց: Առաջարկ ստացա մասնակցել այս ֆիլմաշարի քասթինգին, զրուցեցինք Մհեր Մկրտչյանի հետ, որից հետո ես նրան վստահեցի, նա` ինձ:

-   Այս ֆիլմում բավականին համարձակ հերոսուհու եք մարմնավորում: Իհարկե, աշխարհն այլեւս չի զարմանում կիսամերկ դերասանուհու տեսնելիս կամ թե համբույրիկադրերից, բայց պետք է խոստովանել, որ մեր երկրում նման տեսարաններում դեռեւսամեն դերասանուհի չէ, որ համաձայնում է նկարահանվել, քանի որ մարդիկ եւս դեռեւսզարմանքով են նայում նման տեսարանները: Հետաքրքիր է՝ կիսամերկ նկարահանվելուհամար հատուկ պահանջներ ունե՞ք եւ չե՞ք մտածում հանրության վերաբերմունքիմասին:

-   Պետք է հստակ իմանալ, թե ինչ ռեժիսորի հետ ես աշխատում, նաեւ շատ կարեւոր է, թե ինչ ստեղծագործական խումբ է, ինչ ֆիլմ: Հարկավոր է լավ ծանոթ լինել սցենարին եւ ամենակարեւորը վստահել այն մարդկանց, ում հետ ստեղծագործում ես: Մ. Մկրտչյանն առաջին ռեժիսորն է, ում ես վստահել եմ: Ամեն ինչ արվել է գեղեցիկ, ճիշտ եւ գլխավորը` էսթետիկ: Հույսով եմ` հանրությունը կնկատի կերպարի ավելի ներքին շերտերը, իսկ դրանք շատ են ու ավելի հետաքրքիր:

Ո՞վ է Ձեր հերոսուհին, ո՞րն է նրա ներգործությունը այս ֆիլմում: Նկատելի է, որ նա խորհրդավոր է եւ դժվար բացահայտելի:

- Մի քանի նախադասությամբ բացատել հերոսուհուս ամբողջ էությունը, չի ստացվի, եւ հաստատ հեռուստադիտողի համար անհետաքրքիր կլինի հետեւել կերպարի զարգացումներին: Թող կերպարը մնա խորհրդավոր, ինչպես դուք բնորոշեցիք նրան:

-  Միլենա, նկարահանվել եք «Արթնացիր» գեղարվեստական ֆիլմում՝ մարմնավորելովգլխավոր հերոսուհուն: Կպատմե՞ք այս ֆիլմի մասին: Ի դեպ՝ նկատեցի, որ այդ ֆիլմումկարճ մազերով եք, ֆի՞լմն է «ստիպել» գնալ այդ քայլին:

-   «Արթնացիր» ֆիլմի նկարահանումները սկսվել են դեռ դեկտեմբեր ամսին: Առաջարկ ստացա ռեժիսոր Տիգրան Նալչաջյանից, եւ սցենարին ծանոթանալուց ու Տիգրանի հետ քննարկելուց հետո հասկացա, որ գեղեցիկ աշխատանք կլինի: Կերպարը շատ հակասական է, ֆիլմի կեսից նոր լիարժեք բացահայտվում է, բայց մանրամասն խոսել նրա մասին չեմ կարող, քանի որ սյուժետային շրջադարձերը կբացահայտեմ: Արտաքին փոփոխություններ այսպես, թե այնպես լինելու էին, քանի որ դեպքերը զարգանում են երեք տարբեր ժամանակահատվածներում: Ստացվեց այնպես, որ մի ժամանակահատվածի նկարահանումները վերջացնելուց հետո «Հոսանքին հակառակ» ֆիլմաշարի համար մազերի փոփոխություն արվեց, իսկ դրանից հետո շարունակեցինք «Արթնացիր» ֆիլմի նկարահանումները, ու նորից մազերի փոփոխություն եւս երկու անգամ: Ֆիլմի նկարահանումները դեռ չեն ավարտվել, իսկ պրեմիերան նախատեսվում է գարնանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել