Panorama.am-ը գրում է.

Քաղաքացիներն ահազանգում են՝ պանիրը թանկացել է: Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը Panorama.am-ի հետ զրույցում բացատրում է՝ կովերի կաթնատվությունը գնալով պակասում է, մթերողները կաթն ավելի թանկ են սկսել առնել:

Պաշտոնյայի ներկայացրած տվյալների համաձայն, հունիս-օգոստոս ամիսներին միջին հաշվով հանրապետությունում կաթի մեկ լիտր մթերվել է միջինը  130-140 դրամի, իսկ օգոստոսից սկսած այդ գինը տատանվում է 140-160 դրամի սահմաններում:

Ստեփանավանի շրջանի բնակիչները մեզ հետ զրույցում ասացին, մեկ լիտր կաթն իրենցից խոշոր ընկերություններից մեկը սեպտեմբերի մեկից գնում է 120 դրամով, իսկ մինչ այդ՝ 110 դրամով:

«Խոսքը միջինացված գնի մասին է: Բարձրացումը պայմանավորված է կաթնատվության նվազմամբ, նախածնային վիճակում անասունները սկսում են քիչ կաթ տալ: Թանկացումը սեզոնային բնույթ ունի, կաթը շատ է լինում, էժան են մթերում, քչանում է, ստիպված թանկ են գնում»,-ասաց փոխնախարարը:

Փոխնախարարն ասաց՝ չի ուսումնասիրել, թե ինչքանով է համահունչ կաթի մթերման թանկացումը պանրի գնի բարձրացմանը:

Ա. Հարությունյանի հրապարակած տվյալների համաձայն, հանրապետությունում այս տարվա առաջին վեց ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պանրի արտադրության ծավալները նվազել են:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել