Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքի և դրան հարակից տարածքների բնակիչներն օրեր առաջ խուճապի մեջ էին հայտնվել։ Երկնքում տարօրինակ թռչող օբյեկտ էր հայտնվել։

Բնակիչների մի մասը այն որպես այլմոլորակայինների թռչող սարք է ընդունել, բայց դա չի խանգարել մյուս մասին, որպեսզի նույնիսկ դրա մեջ հայերին մեղադրեն։

Սոցցանցերում որոշ օգտատերեր դա համարել են հայկական դիվերսիա, որոշ ավելի անուղեղներ՝ հայկական զինված ուժերի կողմից արձակած հրթիռ։

Դե, բնակիչների մտավախությունը հասկանալի է։ Սակայն սրանք չեն իմանում, որ մեր հրթիռները նախազգուշացնելով չեն ճախրելու երկնքում, այլ միանգամից հարվածելու են թիրախին և վերջ։ Երևի չեն էլ հասցնի նկարել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել