Իննսունմեկ տարեկանում կյանքից հեռացել է հայտնի Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները։ Նրա մահվան մասին հաղորդագրությունը հրապարակվել է ամսագրի Twitter-յան էջում։


Playboy-ը տղամարդկանց համար ամսագիր է, որը հրատարակվում է ԱՄՆ-ում 1953 թվականից։ Տարբեր տարիների ամսագրի շապիկներին հայտնվել են Մերիլին Մոնրոն, Սինդի Քրոուֆորդը, Պամելա Անդերսոնը։ Առաջին համարը լույս է տեսել 1953 թվականի դեկտեմբերին՝ 51.000 տպաքանակով։ Այժմ ամսագիրը հրատարակվում է ամբողջ աշխարհում, տարբեր լեզուներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել