«ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի հավերժ քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, պարզվում է, բավականին ունեցվածք է հասցրել դիզել:
 
«Ժողովուրդ» օրաթերթը նրա պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ քաղաքապետն ունի երկու բնակարան, երեք ավտոտնակ, հասարակական նշանակության մեկ շինություն, 20 հատ հողամաս և երկու հատ «Hyundai Sonata 2.4», «Hyundai Sonata 2.5 L» մակնիշի ավտոմեքենաներ:
 
Այսքանով դեռ չի ավարտվում որդի Շահգալդյանի ունեցվածքը. նա երեք ընկերություններում ունի 22 մլն 580 հազար դրամի բաժնեմաս ու բաժնետոմս: Դրամական միջոցը կազմել է 42 մլն դրամ: Եվ սա այն դեպքում, երբ քաղաքապետի ամսական աշխատավարձը կազմում է 103 հազար դրամ, որն էլ նա որպես եկամուտ է հայտարարագրել:
 
Բացի այս՝ նա ունի նաև մեկ ընկերությունից ստացած 3 մլն դրամի չափով շահաբաժին:
 
Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի` Շահգալդյանը մտադիր է կրկին առաջադրվել նոյեմբերի 5-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններին»,-գրում է թերթը: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել