««Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ օրերս պայթյուն է տեղի ունեցել Նուբարաշենի զորամասում. պայթել է զինանոցը: Բարեբախտաբար զոհեր ու վիրավորներ չկան: Ինչո՞ւ, ի՞նչ համակարգում է պայթել այն, արդյո՞ք միտում կա: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին: Սակայն նա նշեց, թե տեղի է ունեցել հրդեհ: «Որևէ զորամասում որևէ զինանոց չի պայթել։ Նշված ժամանակում եղել է հրդեհ հանդերձանքի պահեստում, որի պատճառով որևէ անձ չի տուժել։ Հանգամանքները պարզվում են, տարվում է ծառայողական քննություն»,- ասաց Հովհաննիսյանը»,-գրում է թերթը: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել