Ձեր ծանոթ աղջիկների և կանանց մեջ կա՞ն այնպիսիք, որոնք միայն իրենց քայլվածքով և շարժուձևով գրավում են բոլորի ուշադրությունը և հիացմունքը: Այդպիսի արդյունքների կարող է հասնել ձեզանից յուրաքանչյուրը, հարկավոր է ընդամենը սովորել այդ օրենքները և երբեք չկրկնել միևնույն սխալները:

Հյուրընկալվելիս

  • Երբ ձեզ մոտ հյուրեր են գալիս, ովքեր առաջին անգամ են ձեր տանը՝ առաջինը, ինչ պետք է ցույց տալ, այն է, թե որտեղ է գտնվում լոգասենյակը, որպեսզի արդյունքում հյուրն անհարմար դրության մեջ չհայտնվի:
  • Եթե հյուրերն իրենց հետ սնունդ կամ խմիչք են բերել, ապա դուք անպայման դա պետք է դնեք սեղանին:
  • Եթե դուք եք հյուր գնացել և ինչ-որ պատճառով պետք է շուտ գնաք, դուք պետք է տան տերերին առանձին հրաժեշտ տաք, այդ դեպքում մնացած հյուրերը չեն կարծի, որ գնալու ժամանակն է:

Ռեստորանում

  • Եթե սկսել եք շոգել փակ տարածքում, ոչ մի դեպքում չօգտագործեք անձեռոցիկը որպես հովհար: Ավելի լավ է այդ մասին ասել մատուցողին: Նա կա՛մ կմիացնի օդորակիչը, կա՛մ էլ այլ տեղ կառաջարկի:
  • Եթե պետք է ուղղեք սանրվածքը, արեք դա զուգարանում:
  • Թարմացնել շրթներկը կարելի է նաև սեղանի մոտ, իսկ ահա դիմափոշին և թարթչաներկն ավելի լավ է՝ ուղղեք զուգարանում:
Շարունակությունն՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել