Panorama.am-ը գրում է.

«Ես չեմ խոսել ինչ-որ կոնկրետ տարածքների մասին, այլ խոսել եմ եռանախագահող երկրների նախագահների կողմից արված հինգ հայտարարություններում պարունակվող երեք սկզբունքների ու վեց տարրերի մասին»,- Երևանում Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով «Հայաստան-Սփյուռք» համահայկական համաժողովի ժամանակ արված հայտարարության վերաբերյալ հարցին:

Նշենք, որ նախարար Նալբանդյանը պատասխանելով համաժողովի մասնակիցներից մեկի հարցին, ասել էր. «Տարածքների վերադարձի մասին խոսքը գնում է այն տարածքների, որոնք անվտանգության իմաստով սպառնալիք չեն լինի թե՛Ղարաբաղին, թե՛ ընդհանրապես այս հանգուցալուծմանը»: 

Նախարարի խոսքով, դրանք հենց եռանախագահների բնորոշմամբ մեկ ամբողջություն են ներկայացնում և տարանջատելն այս սկզբունքները կամ այդ տարրերը մեկը մյուսից, անհնար կդարձնեն, ընդհանրապես, կարգավորումը, որն Ադրբեջանն է փորձում անել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել