Ծանոթս տարիներ առաջ խանութ ուներ, դեմը վարդի թուփ էր տնկել, տարիներով ջրում, խնամում, աճեցնում էր, մի օր էկավ, տեսավ՝ թուփը կոտրել, փչացրել, յոխել են։ Հիմա եթե գտներ ու դատի տար կամ քացու տակ քցեր, էս օրանգուտանների տրամաբանությամբ պարզվելու էր, որ․
1․ սոված էր մարդը, պիտի վարդի թուփը տուն տաներ, ուտեր,
2․ ՍՊԸ տնօրենը վարդի համար ծեծել է նախկին ազատամարտիկին ու ապագա զինվորի մորը,
3․ փոխանակ էս թալանչիներին դատեն, ընկել են մի հատ թուփի հետևից,
4․ էս երկրում օրենք չկա, դրա համար էլ արտագաղթում են։
Ու մենակ էն մարդկանց մտքով, ովքեր գոնե մի բան արած կան՝ ոչ սեփական փորը լցնելու համար, կարար անցներ, որ չէ, ախպեր ջան, մարդը դրել ա էդ ծաղիկը ջրել ա, հոգի ա դրել մեջը, ու ինչ-որ անասուն էկել ա, տարիների ջանքի ու հոգատարության մեջ խոռխել, ու դա չպետք է թողնել անպատասխան։ էդ մարդիկ փոքրամասնությո՞ւն են մեր երկրում, թե՞ ուղղակի ֆեյսբուքներում լռվելու ժամանակ չունեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել