Հայտնի հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն լեգենդար ռեժիսոր Մարտին Սկորսեզեի նոր ֆիլմում կմարմնավորի ԱՄՆ-ի 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտին։

Կենսագրական «Ռուզվելտ» ֆիլմը կդառնա Paramount Pictures ստուդիայի և Դի Կապրիոյի Appian Way Productions կինոընկերության համատեղ աշխատանքի առաջին փորձը։

Լեոնարդոն մի առիթով նշել էր, որ երազում է մարմնավորել Ռուզվելտին։ Նա եղել է ամենաերիտասարդ ամերիկացի նախագահը։ Պետության ղեկավարի լիազորությունների ստանձնման պահին նա եղել է 42 տարեկան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեոնարդո Դի Կապրիոն գլխավոր դերով հանդես կգա իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի կենսագրականի էկրանավորման մեջ։ Ուոլթեր Այզեքսոնի գրքի հիման վրա ֆիլմի նկարահանումներով կզբաղվի Paramount Pictures-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել