Ամերիկյան Forbes հանդեսը հրապարակել է հեռուստատեսության ամենաբարձր վարձատրվող 10 դերասանուհիների ամենամյա վարկանիշը։ Ցուցակը հրապարակվել է պարբերականի կայքում։

Առաջատար է դարձել ծագումով Կոլումբիայից դերասանուհի Սոֆյա Վերգարան։ Նա առաջին հորիզոնականն է զբաղեցնում 6-րդ տարին անընդմեջ։ Վերջին 12 ամիսներին դերասանուհին աշխատել է 41.5 մլն դոլար։ Վերգարան խաղում է «Ամերիկյան ընտանիք» սիթքոմում գլխավոր դերերից մեկը։ Ֆիլմը եթերում է 2009 թվականից։ Երկրորդ տեղում է «Մեծ պայթյունի տեսություն» կատակերգական հեռուստասերիալի աստղ Քեյլի Կուոկոն, ով աշխատել է 26 մլն դոլար։ Երրորդ հորիզոնականում է Մինդի Քալինգը, ով հայտնի է «Գրասենյակ» սերիալով։ Նա աշխատել է 13 մլն դոլար։

Թոփ տասնյակում են ընդգրկվել դերասանուհիներ Էլեն Պոմպեոն, Մարիշկա Հարգիթեյը, Ջուլի Բոուենը, Քերի Վաշինգտոնը, Պրիյանկա Չոպրան, Ռոբին Ռայթը և Փոլի Պերետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել