Ծննդաբերող մայրերից քչերին է մտահոգում հարցը, թե ինչ են անում ծննդաբերությունից հետո այդ յուրահատուկ օրգանը՝ ընկերքը կամ պլացենտան: Կանայք նկատած կլինեն, որ բժիշկները ծննդաբերությունից հետո ինչ-որ թուղթ են տալիս ստորագրելու, որով նրանք պարտավորվում են հանձնել ընկերքը բժշկական հետազոտության համար: 

Փաստ է, որ բարձրակարգ ծննդատներում իսկապես ընկերքն ուղարկում են հետազոտման, ինչից հետո այն վերացնում են: Բայց այդպես վարվում են ոչ բոլոր բժշկական հաստատություններում. յուրաքանչյուր ծննդատուն իր օրենքներն ունի:

Картинки по запросу

Ընկերքը կարող է վաճառվել կամ նույնիսկ վերավաճառվել բժշկական և կոսմետոլոգիական թանկարժեք դեղամիջոցների արտադրության նպատակով: Այդ պատճառով էլ նորածինների պորտալարը կտրում են միանգամից՝ ծնվելուց հետո, որպեսզի պահպանվի ընկերքի «թարմությունը», մինչդեռ պորտալարը միանգամից կտրելը կտրականապես արգելվում է: Բանն այն է, որ ծնված պահին փոքրիկը դեռ երկկերպ է շնչում. նա թթվածնի մի մասը ստանում է պորտալարի միջոցով և մի փոքր էլ շնչում է թոքերով:

Картинки по запросу

Երբ ծնվելուց անմիջապես հետո կտրում են պորտալարը, փոքրիկը շնչարգելություն է ունենում: Այդ պահին նրան թոքերը բացելու համար օդ են ներշնչում, ինչը շատ ցավոտ է լինում:

Картинки по запросу

Պորտալարը անմիջապես կտրելով՝ փոքրիկին զրկում են նաև ընկերքի արյան հոսքից, որը պաշտպանիչ հատկություն ունի: Եվ այս ամենը բիզնեսի համար:

Картинки по запросу

Որպեսզի այս դաժան իրողության զոհը չդառնաք, մինչև ծննդաբերությունը մանրամասն քննարկեք ձեր մանկաբարձի հետ բոլոր մանրուքները: Ավելի նպատակահարմար է՝ ընկերքը ձեզ հետ վերցնեք և ինքներդ դեն նետեք այն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել