Ավստրալիայի Մոնաշի համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են մի շարք գիտական աշխատանքներ այն մասին, թե ինչ ազդեցություն է ունենում պոռնոգրաֆիան կնոջ սեքսուալ պահվածքի վրա։ Նրանց եզրակացությունները հրապարակվել են The Journal of Sex Research-ում։

Մասնագետներն ուսումնասիրել են 22 հետազոտությունների արդյունքներ, որոնք գտնվել են PsycINFO, Scopus, ProQuest, EBSCOhost և Web of Science-ի տվյալների բազայում ու արվել են ամերիկացի, կանադացի, շվեդ, անգլիացի, ավստրալացի, չինացի, չեխ ու հրեա գիտնականների կողմից։

Պարզվել է, որ կանայք հաճույք են ստացել պոռնոգրաֆիկ ֆիլմեր նայելիս միայն այն դեպքում, եթե ստեղծվել է էմոցիոնալ մտերմության պատրանք դերասանների միջև։ Հետազոտության մասնակից կանայք իրենց հեշտությամբ ասոցացրել են ֆիլմի դերասանուհու հետ։ Հակառակ դեպքում կանայք համարել են, որ սեռական մերձեցումն էկրանին եղել է «անիրական»։

Հայտնում են նաև, որ էրոտիկ բնույթի ֆիլմերը դեռահաս աղջիկների համար օգտակար ինֆորմացիա ստանալու աղբյուր են, սակայն, միևնույն ժամանակ, նպաստել են սեքսուալ ակտիվությունից չափազանցված սպասելիքների։

Պոռնոգրաֆիայի ազդեցությունն անձնական հարաբերությունների վրա նույնպես երկիմաստ է ստացվել։ Մասնակից կանանց մի մասն ասել է, որ էրոտիկ նյութերը բացասական ազդեցություն են ունեցել այլ մարդու հետ մերձենալու վրա, ինչը հանգեցրել է անձնական կյանքից անբավարարության զգացողության։ Կանանց մի մասն էլ ասել է, որ պոռնոֆիլմերն օգնել են ավելի կոփված դառնալ ու թույլ են տվել զուգընկերոջ հետ քննարկել սեքսուալ ցանկությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել