Panorama.am-ը գրում է.

Որևէ հիմնավորում չկա, որպեսզի Հայաստանի՝ ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին «Ելք» խմբակցության ներկայացրած նախագիծը քննարկվի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում: Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում Հայաստանի՝  ԵԱՏՄ անդամության դադարեցման նախագծին նվիրված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ չի տեսնում անդամության դադարեցմանն առնչվող հարցեր, որոնք չեն կարող քննարկվել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում:

«Ժամանակավոր հանձնաժողովչի ստեղծումը հիմնավորված չէ»,- պնդեց խորհրդարանականը:
Քննարկմանը ներկա ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն իր հերթին նկատեց, որ Դաշնակցությունն ի սկզբանե դրական է գնահատել «Ելք»-ի նախաձեռնության քննարկումը, քանի որ ցանկացած քննարկում իրենով օգտակար է: ԵԱՏՄ անդամությունը դադարեցնելու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժող ստեղծելու առաջարկը, սակայն, ըստ ՀՅԴ-ի, ճիշտ չէ:

Ինչ վերաբերում է «Ծառուկյան» խմբակցությներկայացուցիչ Միքայել Մելքումյանին, ապա վերջինս շեշտեց, որ իրենք միանշանակ կողմ են հարցի քննարկմանը: «Սակայն ԵԱՏՄ անդամությունը դադարեցնելու վերաբերյալ «Ելքի» բերած հիմնավորումները մեզ չեն բավարարում»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել