Armsport.am-ը գրում է.

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերը UFC-ի մարտիկ Կոնոր Մակգրեգորի հետ մենամարտի լուսանկարները փակցրել է Բևերլի Հիլզի իր շքեղ առանձնատան պատին:

Ամերիկացի մարզիկն այս մասին գրառում է կատարել «Instagram»-ի իր էջում:

«Արվեստի բացառիկ հավերժական գործ Բևերլի Հիլզի իմ տանը»,- գրել է Մեյվեզերը` հրապարակելով այս լուսանկարը:

Հիշեցնենք, որ Ֆլոյդ Մեյվեզերը օգոստոսին կայացած մենամարտի 10-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է Մաքգրեգորին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել