Վարորդներին վարորդական իրավունք տալու ժամանակ նաև պետք է սովորեցնեն, որ չի կարելի փողոցի մյուս ծայրին ծանոթ մեքենա տեսնելու դեպքում ձեռքը դնել ազդանշանին ու բարձր գոռալ՝ ախպերս, բարև, բռա՜տ, ապե՜, ո՞նց ես, բարև, ախպերս, ու այս ամենը համեմել կիլոմետրանոց ազդանշանով։

Հարգելիներս, Ձեր ոչինչ չասող բարևներն ու «ոնց ես»-ները շեղում են մյուս մեքենաների վարորդներին։ Ազդանշանի մասին էլ չեմ խոսում, որ մարդու նյարդերը սղոցում է։ Մեկ ուրիշ տեղ, մեկ ուրիշ առիթի կտեսնեք, կբարևեք, բայց մյուս վարորդների անվտանգության հաշվին նման բաներ մի արեք։

Քեզ համար հանգիստ գնում ես, մեկ էլ՝ ախպե՜ր, տիիիիիիիդ, քեզ թվումա մեկը առանց արգելակելու մտավ մեքենայիդ մեջ, աչքերդ փակում ես, որ չտենաս այդ դաժան տեսարանը, բայց պարզվում ա, որ ուղղակի մեկն իրա ախպոր ավտոն էր տեսել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել