1) Անձին հաշվառումից հանելու դեպքում մեկ սեփականատիրոջ դիմումը բավարար է, որպեսզի բնակելի տարածության նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող անձը հանվի հաշվառումից:
-- Իսկ սեփականատիրոջ համաձայնությամբ հաշվառման դեպքում եթե սեփականատերերը մի քանիսն են, բոլորը պարտադիր տալիս են գրավոր համաձայնություն: 
2) Հաշվառումից հանելու դեպքում լիազորված անձի միջոցով գործընթացը կազմակերպելիս լիազորագիրը կարող է լինել հասարակ գրավոր ձևով՝ առանց նոտարի կողմից վավերացվելու:
--Իսկ հաշվառման գործընթացի ժամանակ, եթե սեփականատերը անձամբ չի ներկայանում անձնագրային ծառայություն, համաձայնությունը պարտադիր պետք է վավերացված լինի նոտարական կարգով:
3) Լիազորված անձի միջոցով անձին հաշվառումից հանելու դեպքում լիազորագրում կարող է ընդամենը նշված լինել գործողության տեսակը, առանց հաշվառումից հանվող անձանց մատնանշման (օրինակ՝ լիազորում են հաշվառումից հանել ցանկացած անձի (իհարկե, ոչ սեփականատիրոջը կամ օգտագործման իրավունք ունեցող անձին): 
--Հաշվառման դեպքում, եթե սեփականատերը չի կարող ներկայանալ անձնագրային ծառայություն, համաձայնությունը, բացի նոտարական կարգով վավերացված լինելուց, պետք է պարունակի հաշվառվող անձի տվյալները, ում սեփականատերը համաձայն է, որ հաշվառվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել