Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» ժամանումը Մոսկվա սպասելի իրարանցում է առաջացրել, գրում է «СПОРТ-ЭКСПРЕСС»:

ՄՅՈւ-ի մոտ 50 երկրպագու երկուշաբթի երեկոյան հավաքվել է Մոսկվայի «Շերեմետյևո» օդանավակայանում, սակայն թիմի ֆուտբոլիստներին մոտենալ այդպես էլ չի հաջողվել:

Պատճառը Մոսկվայի ՕՄՈՆ-ի հատուկ ջոկատի աշխատակիցներն են եղել, որոնք պատ են կազմել և «պաշտպանել» անգլիական թիմի անդամներին երկրպագուներից: Աղբյուրի փոխանցմամբ, օդանավակայանում հավաքված սովորական քաղաքացիները նույնիսկ կարծել են, թե այն էվակուացնում են` պայթյունի հերթական սպառնալիքիի պատճառով:

Հավաքված երկրպագուների կեսը եղել են հայեր, ովքեր ցանկացել են դիմավորել «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Ոմանց մոտ նաև հայկական դրոշներ են եղել: Իսկ Հենրիխ Մխիթարյանի դուրս գալուց հետո նրան դիմավորել են ծափողջույններով:

«СПОРТ-ЭКСПРЕСС»-ը գրում է, որ ֆուտբոլիստը փոքր-ինչ ամաչել է, սակայն հրաժարվել է լուսանկարվել երկրպագուների հետ կամ ինքնագրեր բաժանել, ինչից հետո հնչել են հայերեն բացականչություններ, որոնց Մխիթարյանը չի արձագանքել: Երկրպագուները նշել են, որ ավելի քան 2 ժամ իրենք սպասել են օդանավակայանում:

Նշվում է նաև, որ ՄՅՈւ-ի ոչ մի ֆուտբոլիստ չի շփվել երկրպագուների հետ` անմիջապես շարժվելով դեպի ավտոբուս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել