Panorama.am-ը գրում է.

Գերմաներենում բավականին բարդ մի եզրույթ կա` «Vergangenheitsbewältigung», ոչ պակաս բարդ երևույթը արտահայտելու համար: Բառացի այն նշանակում է «պայքար անցյալի (բացասական կողմերը) հաղթահարման համար» և օգտագործվում է նկարագրելու համար նացիստական ժամանակաշրջանում գործած հանցագործությունների համար գերմանացիների կոլեկտիվ ամոթի ու մեղավորության զգացումների շուրջ քննարկումները: Այն համարվում է դե-նացիֆիկացիայի հոգեբանական կողմը, բնութագրում է անցյալը վերլուծելու և դրա հետ հաշտվելու փորձերը: Անցած յոթանասուն տարիների ընթացքում Գերմանիայում փաստացի արգելված են եղել ազգայնական զգացումները և գերակայող է եղել ամոթն ու մեղավորությունը:

Եվ ահա 2017թ. սեպտեմբերի 24-ին կայացած Բունդեսթագի ընտրություններում ոչ միայն խորհրդարան է անցել, այլ երրորդ քաղաքական ուժն է դարձել հակամիգրացիոն, ազգայնական «Այլընտրանք հանուն Գերմանիայի» (AfD) կուսակցությունը, որն ըստ էության նեոնացիստական գաղափարների կրող է: Կուսակցության առաջնորդներից մեկը` Ալեքսանդր Գաուլանդը, հակառակ «Vergangenheitsbewältigung», կոչ էր արել գերմանացիներին «հետ բերել անցյալը» և հպարտանալ նացիստների զինվորական ձեռբերումներով: Աննախադեպ երևույթ Գերմանիայի ժամանակակից պատմության մեջ:

Ընդհանրապես, Գերմանիայի վերջին ընտրությունները որոշ առումներով աննախադեպ էին: Նոր 709 հոգանոց Բունդեսթագը երբևէ եղած ամենամեծն է, որտեղ 1950-ականներից սկսված առաջին անգամ ներկայացված է 7 կուսակցություն: Մերկելի գլխավորած աջակողմյան քրիստոնեադեմոկրատական դաշինքը (CDU և CSU կուսակցություններ) 1949թ. հետո ամենավատ արդյունքն է ունեցել, չնայած, որ 33% ով ու 246 տեղով մնալու է ամենամեծ խմբակցությունը: Սոցիալ դեմոկրատները նույնպես ամենացածր արդյունք են գրանցել հետապատերազմյան շրջանում` ստանալով ձայների 21%-ը և 153 տեղ: AfD-ն ստացել է 94 տեղ, ազատ դեմոկրատները` 80, ձախերը` 69, իսկ կանաչները` 67 տեղ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել