«Արցախի մեր աղբյուրները հայտնում են, որ նոր կառավարությունում պատահական մարդիկ գրեթե չկան։ Այստեղ Բակո Սահակյանի ազգուտակն է, ծանոթ-բարեկամները։ Արցախի կառավարության ցանկը համալրվել է բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությամբ, նախարար է նշանակվել Վազգեն Միքայելյանը՝ Բակո Սահակյանի աներձագը, ով նախկինում ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի խորհրդականն էր։ Փոխվել է Էկոնոմիկայի նախարարության անունը՝ Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն, նախարար է նշանակվել Բակո Սահակյանի քրոջ փեսա Լևոն Գրիգորյանը՝ փոխարինելով Անդրանիկ Խաչատրյանին: Գրիգորյանը նախկինում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն էր: Մշակույթի նախարարությունը վերանվանվել է մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության, նախարար է նշանակվել Սերգեյ Շահվերդյանը՝ փոխարինելով Նարինե Աղաբալյանին։ Վերջինս ԿԳ և սպորտի նախարար է նշանակվել։ Սերգեյ Շահվերդյանը ևս պատահական մարդ չէ, Բակո Սահակյանի ազգականն է՝  նախկինում զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետն էր»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել