«Կրկին քաղաքական օրակարգում է մարզպետների փոփոխության հարցը։ 2018-ին ընդառաջ Սերժ Սարգսյանը ծրագրում է ամրացնել իր դիրքերը նաև մարզերում։ Խոսվում է, որ հեռացողների շարքում է նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, որի անունը շրջանառվեց «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ սպանության առիթով։ Նույնիսկ փոխարինողի անունն է շրջանառվում՝ փոխոստիկանապետ լոռեցի Անուբախ Համբարյան։ Այս թեկնածությանը կողմ կլինի նաև Լոռու մարզի «ասողը»՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, որին Համբարյանի հետ վաղեմի մտերմություն է  կապում»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել