Operativ.am-ը գրում է․

Մադոննան Ջիմմի Ֆելոնի հերթական թողարկման հյուրն է դարձել, որտեղ հաղորդավարի հետ միասին երգչուհին մասնակցել է ավանդական «Լip Flip»-ին: Նրանք «փոփոխվել են» ձայներով և «փորձել» այլոց բերանները: Կրկնօրինակման ժամանակ Մադոննան և Ջիմմին ոչ միայն իրար են կրկնօրինակել, այլև Քիմ Քարդաշյանին: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:

59-ամյա երգչուհին ճշգրտորեն փոխանցել է «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի աստղի արտասանությունը, ինչը ստուդիայում ներկա հանդիսատեսների ծիծաղն ու ծափողջույններն է առաջացրել:

«Ինձ ոչ մի շրթունք մի տուր, Ջիմմի Ֆելլոն»,- գրել է երգչուհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել